Վաշինգտոնը պահանջում է ՈՒկրաինայի նախագահից արագ արձագանք Թրամփի վարչակազմի «խաղաղության ծրագրին»՝ նպատակ ունենալով Ռուսաստանի հետ հրադադարի համաձայնագրի հասնել «մինչև դեկտեմբերի 25-ը՝ Սուրբ Ծնունդ»՝ հաղորդում է Financial Times-ը։ Երկուշաբթի օրը ՈՒկրաինայի նախագահը Լոնդոնում հանդիպել է Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդների հետ։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ակնարկել է իրավիճակի հրատապության մասին, նշելով, որ «առաջիկա օրերը կարող են վճռորոշ լինել բոլորի համար»։               
 

Տուրիստական ընկերություն բացենք և հանգիստ ապրենք

Տուրիստական ընկերություն բացենք և հանգիստ ապրենք
02.11.2023 | 19:28

Շուրջ 110 տարի առաջ Կարսի բնակչության 83 %-ը հայեր էին: Այժմ Կարսում հայեր չկան: Փոխարենը` Հայաստանում առկա են «Կարս» անվանմամբ բազմաթիվ օբյեկտներ, հիմնարկներ, ուտեստներ:

Համենայն դեպս, մինչև 2020 թ սեպտեմբերը, հայկական տուրիստական ընկերությունները դեպի Արևմտյան Հայաստան ուղևորություններ էին կազմակերպում և, ըստ այդմ, բազմաթիվ հայաստանցիներ հնարավորություն ունեցան տեսնելու երբեմնի հայկական Կարսը: Նույնը` Վանի, Մուշի, Ադանայի, Էրզրումի պարագայում:

Դեռ 1,5 ամիս առաջ Արցախի բնակչության շուրջ 100 %-ը հայեր էին: Այժմ Արցախում հայեր չկան: Փոխարենը` Հայաստանում արդեն առկա են «Արցախ» անվանմամբ բազմաթիվ օբյեկտներ, հիմնարկներ, Երևանի փողոցներում վաճառվում է ժենգյալով հացը, որոշ պատշգամբներից ծածանվում է ԼՂՀ պետական դրոշը: Գրեթե վստահ եմ, որ այսպես շարունակվելու դեպքում, 100 տարի անց հայկական տուրիստական ընկերությունները դեպի Արցախ ուղևորություններ կկազմակերպեն և, ըստ այդմ, բազմաթիվ հայաստանցիներ (եթե այդպիսիք լինեն) հնարավորություն կունենան տեսնելու երբեմնի հայկական Արցախը:

Կարսի հայաթափվելուց հետո մենք պետություն չենք ունեցել: Արցախի հայաթափվելու ընթացքում և դրանից հետո աշխարհի քաղաքական քարտեզի վրա առկա է «Հայաստանի Հանրապետություն»-ը: Դրանից ոչինչ չի փոխվում` արդյունքը նույնն է: Այդ դեպքում, ո՞րն է այսօրինակ պետություն ունենալու իմաստը: Ավելի լավ չէ՞ տուրիստական ընկերություն բացենք և հանգիստ ապրենք:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 3236

Մեկնաբանություններ